Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Եթե կատվի ճանկերից ստացել եք վնասվածք. news.am

Եթե կատվի ճանկերից ստացել եք վնասվածք. news.am

Կատվի ճանկերից վնասվելն ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ: Ամերիկյան Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի (Centers for Disease Control and Prevention) փորձագետների զեկույցի համաձայն, կատուների ճանկերից վնասվածք ստացած մարդկանց մոտ կարող է ֆելինոզ առաջանալ, որը հայտնի է նաեւ որպես «կատվի ճանկռոցների հիվանդություն»:

Կենտրոնի վիճակագրության համաձայն, ամեն տարի ԱՄՆ-ում ֆելինոզով մոտ 12 000 մարդ է հիվանդանում, նրանցից մոտավորապես 500-ը հիվանդանոց տեղափոխվելու կարիք է զգում: 

Հիվանդության հարուցիչը Bartonella henselae միկրոօրգանիզմն է, որը կատուների եւ որոշ այլ կաթնասունների մարմնի մակաբույծներից է:  Վարակը զարգանում է, երբ հարուցիչն ընկնում է կծոցից կամ ճանկռոցից առաջացած վերքի մեջ, ինչպես նաեւ այն դեպքում, եթե կատուները լիզում են մարդու վնասված մաշկը:  Հիվանդությունն օրգանիզմի ընդհանուր թունավորման է հանգեցնում, գլխացավերի, հիպերթերմիայի եւ ավշային հանգույցների վնասման: Բացի այդ, կատվի ճանկռոցից առաջացած տենդը կարող է ուղեղի եւ սրտանոթային համակարգի խնդիրների պատճառ դառնալ: 

Ֆելինոզը (ինչպես եւ շատ այլ վարակներ) հատկապես վտանգավոր է թուլացած իմունիտետով մարդկանց համար. նրանց մոտ կարող են ուղեղի ծանր վնասվածքներ առաջանալ` էնցեֆալոպաթիա եւ նեյրոռետինիտ: Վարակի բուժման համար հիվանդներին հակաբիոտիկների կուրս են նշանակում եւ թերապիան ժամանակին սկսելու դեպքում, որպես կանոն, բարդություններ չեն զարգանում:

Ֆելինոզով վարակման ռիսկը նվազեցնելուն կօգնի պարզ կանոնների հետեւելը. մասնավորապես, կատուների հետ խաղալուց հետո խորհուրդ է տրվում ձեռքերը լվանալ, իսկ ընտանի կենդանիներին մշակել տզերի դեմ, որոնք բարտոնելայի տարածողներ են:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zootovary.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ